ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ ԳԾԱԳՐԵՐ Է ԿՈՐՑՐԵԼ
Գերմանիայում խիստ պահպանվող տարածքից անհետացել են հետախուզության դաշնային ծառայության նոր, գերժամանակակից հետախուզական կենտրոնի գաղտնի գծագրեր:
Գծագրերում մանրամասն արտացոլված է տարաբնույթ տեղեկատվություն, այդ թվում նշված են վթարային ելքերի, անվտանգության ազդանշանային համակարգի կետերը, մալուխների հորանները, ծածկերի և դռների հաստությունը և այլն:
Հետախուզական ծառայությունում գծագրերի անհետացման պատճառով առաջացած նյութական կորուստը ահռելի են համարում, սակայն ավելի շատ անհանգստացած են իրենց հեղինակությանը հասցված վնասով: Այժմ գերմանական հետախուզության հետ համագործակցող հատուկ ծառայությունները չեն կարող վստահ լինել, որ գաղտնի փաստաթղթերն այնտեղ պահպանվում են ինչպես հարկն է:
1,6 միլիարդ եվրո արժողությամբ հետախուզական կենտրոնի շինարարությունն ավարտվել է անցած տարվա մարտին , այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Համալիրի ընդհանուր տարածքը 10 հեկտար է, աշխատանքային հատվածինը` 260 հազար քառակուսի մետր:
Խորագիր՝ Նորություններ