Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն`  նոյեմբերի 16-ին անցկացվեց զորամիավորման ռազմական խորհրդի նիստ՝ ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին մարտական հերթապահության կազմակերպման և «հրամանատրում առաջադրանքի միջոցով» գործընթացի  կատարելագործման ուղիները:

Իր զեկույցում զորամիավորման հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը խոսեց դիրքերում արգելափակոցների և ամրաշինական կառույցների կատարելագործմանը ուղղված մեծածավալ աշխատանքների մասին: Նաև նշեց այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք իրականացնելու դեպքում կարձանագրվի մարտական հերթապահության կազմակերպման առավել բարձր արդյունքներ:

Մյուս զեկուցողները նշեցին, որ «հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգն ընդհանուր առմամբ գործում է, սակայն դեռևս կան շտկման կարիք ունեցող խնդիրներ: Ղեկավարման համակարգում որակական առաջընթացի և կատարելագործման համար սա կարևոր գաղափար է: Ներկա մարտահրավերների պայմաններում այն անհրաժեշտ է կիրառել բոլոր օղակներում:

Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը մատնանշեց քննարկված հարցերի շուրջ առավել կարևոր խնդիրները և հանձնարարականներ տվեց դրանց լուծման ուղղությամբ:

 

5-րդ բանակային զորամիավորում

գնդապետ Հ.Ավետյան

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/11/2016