ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի և Հանրային ռադիոընկերության 90-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 22-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների: Խրախուսվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը, ինչպես եւ «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:
Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է ԶԼՄ-ների դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը: