ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ
3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հենքի վրա անցկացվեց Տավուշի մարզի Ոսկեպար և Կոթի համայնքների պահեստազորայինների ուսումնական հավաք:
Հավաքի ընթացքում անցկացվեցին գործնական և ցուցադրական պարապմունքներ, դասախոսություններ, կրակային պատրաստության վարժանքներ: Մշակվեցին համապատասխան միջոցառումներ համայնքների պաշտպանությունը նվազագույն ժամկետներում և առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու ուղղությամբ:
Նմանատիպ հավաքները շարունակական են և միտված են զինված ուժերի պահեստազորում առավել կոփված և մարտունակ ուժեր ունենալուն: