Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՀԱՎԱՔ



ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՆոյեմբերի 22-ից 24-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկների հավաք: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին արտակարգ իրավիճակներում վարքի, փրկարար  և համապատասխան կազմակերպչական աշխատանքների, աղետների ռիսկերի նվազեցման դրույթներն ու կանոնները: Միջազգային և տեղական փորձի հիման վրա ներկայացվեց՝ ինչպես է պետք դպրոցներում կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքները, ճիշտ տարհանել անձնակազմը տարերքի դեպքում, ինչպես նաև ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մարտիրոսյանը շեշտեց արտակարգ իրավիճակների ժամանակ զինղեկների կողմից տարվող համապատասխան միջոցառումների կարևորությունը, մատնանշեց մշտական զգոնության, նախապատրաստական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Հավաքի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու փրկարար աշխատանքների, աղետների կանխարգելման և ռիսկերի նվազեցման միջազգային փորձին, ոլորտի ներկայիս զարգացումներին: Քննարկվեցին զինղեկներին հետաքրքրող աշխատանքային և կազմակերպչական տարաբնույթ հարցեր:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Բանակ և հասարակություն


30/11/2016