Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ



ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄՆոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ.-ին կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ. համատեղ աշխատանքային ուղղությունները: Որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, այնպես էլ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալլեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են նաեւ 2017թ. համագործակցության ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/12/2016