Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ



Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի միջոցով ինքնադրսեւորման հավասար հնարավորությունների եւ հասարակության մեջ ինտեգրվելու խթանումն էր:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծել են, որ Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունը շուրջ երեք հարյուր այն հաշմանդամներն են, որոնք այսօր ծառայում են զինված ուժերին։

Մրցաշարը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում խրախուսվել են տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամները:

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Խորագիր՝ Նորություններ


05/12/2016