ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՐՑԵՐ
Դեկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ժամանակ հայ և լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը:
Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և արտահայտել համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:
Խորագիր՝ Նորություններ