Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ միանգամայն տրամաբանական համարելով, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարը նաեւ անդրադարձել է ինչպես ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այնպես և սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Խորագիր՝ Նորություններ


07/12/2016