Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ



ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՕրերս 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշակութային օջախի աշխատակիցները զինծառայողներին ներկայացրին ցուցադրված պատմական և մշակութային մեծարժեք ցուցանմուշները, պատմեցին Արարատյան թագավորության փառահեղ անցյալից նշանակալի դրվագներ:

Էրեբունի բերդ-ամրոցում զինվորները հատկապես մեծ հետաքրքրությամբ թանգարանի գիտաշխատողների հետ քննարկեցին Հին աշխարհի զինանոցն ու ռազմական կարգը, հետաքրքրվեցին, թե ռազմավարական տեսանկյունից որքանով են ապահով եղել մեր նախնիների կառուցած պաշտպանական շինությունները:

Կարևորելով նմանատիպ այցելությունների դերը երիտասարդների հայրենաճանաչության եւ պատմամշակութային ժառանգության պահպանման գործում՝ արգելոց-թանգարանի տնօրինությունը զինծառայողների նոր խմբեր ընդունելու պատրաստակամություն հայտնեց:

 5-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


08/12/2016