Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 11-ին առաջին ԲԶ հենքի վրա անցկացվեց զորամիավորման ենթակա զորամասերի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն: Զորամիավորման ավագ սպա-իրավաբան, մայոր Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները՝ նշելով  ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաեւ  դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

Մայոր Էմինին նշեց նաեւ, որ կիսամյակի ընթացքում արդեն իսկ դրական տեղաշարժեր կան փաստաթղթային վարույթի իրականացման,  ծառայողական քննությունների պատշաճ անցկացման առումով: Խոսեց կայազորի իրավապահ մարմինների համագործակցության կարեւորության մասին, ցուցումներ տվեց  հանցանքները ժամանակին բացահայտելու, ներկայացնելու եւ այլ իրավական  հարցերի շուրջ:

1-ին ԲԶ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանն անդրադարձավ իրավական ակտիվի աշխատանքների կազմակերպմանը, կարեւորեց իրավաբանների դերը զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման  գործում: Ցուցում տվեց պատշաճ մակարդակով կազմակերպելու զինծառայողների  իրավական դաստիարակությունը՝ ուշադրություն դարձնելով զորամասերում իրավական ակտիվների աշխատանքների վրա:

Հավաքի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկում:

Խորհրդակցության վերջում գնդապետ Թումանյանը, մեկ անգամ եւս կարեւորելով  իրավաբանների դերը զորամասերում, տվեց համապատասխան ցուցումներ՝ կայազորում իրավական աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու, առկա թերությունները վերացնելու, ինչպես նաեւ հանցանքներն ու զանցանքները, դեպք-պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Նաեւ փաստեց, որ եռամսյակը մեկ անցկացվող հավաք-խորհրդակցությունը ծառայեց իր նպատակին՝ նպաստելով ենթակա զորամասերում իրավական դաշտի ակտիվացմանը եւ կանոնակարգմանը:

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին  ԲԶ թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/12/2016