Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվում են ուսումնական տարվա ամփոփիչ քննություններ: Արձանագրվում են ուսումնական գործընթացում առկա թերությունները, միջոցներ ձեռնարկվում բացթողումները շտկելու համար:

Ուսումնական փուլի ընթացքում ստացած գիտելիքները ցուցադրեց նաև փոխգնդապետ Վիգեն Մկրտչյանի հրամանատարությամբ գործող գումարտակի անձնակազմը: Գումարտակի սպայակազմից համապատասխան քննությունն ընդունեց զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Վ. Կարապետյանը:

Վաշտերի անձնակազմերը քննություններ հանձնեցին մոտոհրաձգային, մարտավարական նորմացույցերից, շարային պատրաստությունից։

Հանձնաժողովի անդամների ուշադրության կենտրոնում էին ոչ միայն  զինծառայողների մասնագիտական գիտելիքները, այլև ստորաբաժանումներում զենք-զինամթերքի պահպանման վիճակը, զինվորականների արտաքին տեսքը, հանդերձանքը, փաստաթղթային շրջանառությունը:

Ստուգատեսի նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Ինչպես նշեց գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Մկրտչյանը, քննությունները փաստեցին, որ ինչպես կիսամյակային, այնպես էլ ողջ տարվա աշխատանքներն արդյունավետ են եղել, քանի որ ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ մարտունակ են կատարելու առաջադրված խնդիրները։ Առավել բարձր գնահատականներ են գրանցվել ինչպես կրակային, այնպես էլ մարտավարական, մարտավարամասնագիտական պատրաստությունից, ՀՊՊ-ից եւ ֆիզպատրաստությունից։

Նշվեց նաև, որ ուսումնական տարին հագեցած էր մարտական պատրաստության կատարելագործմանը միտված միջոցառումներով:

Հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Հ. Ադամյանն ասաց.

-Քննությունները բացահայտեցին ստորաբաժանումների թույլ կողմերը, որոնք վերացնելու համար հարկ է հետևողական աշխատանք իրականացնել: Եվ, իհարկե, աչքի ընկան նաև լավագույն զինծառայողները, որոնք տքնաջան աշխատել են ուսումնական փուլի ընթացքում և բարձր արդյունքներ գրանցել: Գոհացուցիչ էր հատկապես փոխգնդապետ Ա. Հակոբյանի հրամանատարությամբ գործող հրետանային ստորաբաժանման գնահատականը: Բարձր ցուցանիշներով առանձնացան հաշվարկող, շարքային  Վահագն Եղոյանը, կրտսեր սերժանտ Հարություն Ավագյանը:

1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/12/2016