ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑԱԾ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ենթակա այն զորակոչիկները, որոնք տիրապետում են և՛ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ բարձր տեխնոլոգիաների ոլորտում խոր մասնագիտական գիտելիքների ու համապատասխան խնդիրների լուծման գործնական հմտություններին հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://mtdc1234-001-site1.ftempurl.com հղմամբ:
Հարցերի, ինչպես նաև ռեզյումեների ուղարկման համար գործում է նաև էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում