Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ



ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԴեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2016թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2017 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Գաբրիել Շմիդտը և նույն պատվիրակության պաշտպանական հարցերով դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Բուրդուլին ներկայացրել են Հանձնաժողովի և Կազմակերպության միջև առկա համագործակցության և ակնկալվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարվել են: Վիգեն Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


19/12/2016