ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ, ծանոթացել է ուսուցմնական գործնթացին, հետաքրքրվել նրանց առօրյայով:
Հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների մասին, ներկայացրել զինված ուժերի ձեռքբերումները, ինչպես նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն: