Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՆ



ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ երկուստեք շեշտվել է նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես բարեկամ պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։

Նույն օրը կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների՝ համամարդկային արժեքների վրա հիմնված հոգեւոր զորացման ոլորտում համագործակցությունը ամրապնդելու հնարավորություններին:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայաստանյան և վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է կայացած հանդիպումների և բանակցությունների մանրամասները:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/12/2016