Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀՐԹԻՌԸ ԱՎԻԱԿԻՐՆԵՐ Է ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ



Չինաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինդեն հայտարարել է, որ իրենք «Դունֆեն-21Դ» («Արևելյան քամի») հրթիռ են ստեղծում:
Նրա խոսքերով, հրթիռը մշակման և փորձարկման փուլում է, և առայժմ վաղ է խոսել դրա մարտական կարողությունների մասին, նաև հավելել է, որ սպառազինության ընդունելուց հետո այն պաշտպանական նպատակներով է օգտագործվելու:

Գեներալը խոստովանել է, որ բարձր ճշգրտության այդպիսի զենքի ստեղծումը որոշակի դժվարությունների հետ է կապված, առաջին հերթին պահանջվում են ֆինանսական մեծ ծախսեր, առաջավոր տեխնոլոգիաներ և բարձրակարգ մասնագետներ:

Նախագծվող հրթիռն ունենալու է 2000 կմ գործողության շառավիղ, նախատեսված է ավիակիր նավերի ոչնչացման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/07/2011