Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԱՊԱՐԱՏԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿՏԱՐԲԵՐԻ ԶԵՆՔՈՎ ՄԱՐԴՈՒՆ



Ամերիկյան նոր ապարատի շնորհիվ զինծառայողները կկարողանան որոշել, արդյո՟ք մինչև 100 մ հեռավորության վրա գտնվող կոնկրետ մարդու մոտ զենք և պայթուցիկ կա:

Ամերիկյան ռազմական գերատեսչության պատվերով ստեղծվող CounterBomber ապարատը հավանաբար զորքեր կհասնի 2014թ.: Այն իրենից ներկայացնում է եռոտանու վրա տեղադրված սարքավորումների համակարգ: Սովորական և ինֆրակարմիր ճառագայթներով տեսախցիկները ավտոմատ «որսում են» մոտեցող մարդուն, ապա ռադարի փոխանցած տվյալները վերլուծում է համակարգիչը:

Վերլուծության մեխանիզմը մոտավորապես այսպիսին է. ռադիոալիքների միջոցով ստացված տվյալները համեմատվում են համակարգչի տվյալների բազայի նյութերի հետ (մարդու օրգանիզմի կառուցվածքը զենքով ու առանց դրա և այլն), անհամապատասխանության դեպքում տագնապի ազդանշան է տրվում:
1 CounterBomber-ի արժեքը 300 հազար դոլար է: Ապարատի նմուշները փորձարկումներ են անցնում Աֆղանստանում և Իրաքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/07/2011