Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը՝ նշելով, որ գործընթացը ձեռնարկվել  է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների թելադրանքով: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները երկու կրթական հաստատությունների միավորման արդյունքում հնարավոր բարդությունների առաջացման շուրջ, հավաստիացնելով, որ դրանից կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական կանդրադառնա ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև սաների գիտելիքների վրա: Ընդգծվել է, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում: Նախարարները վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/01/2017