ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾԻ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Ռուսական «Ուրալվագոնզավոդ» գիտա-արտադրական կորպորացիան Ղազախստանի հետ համագործակցության ամրապնդման շրջանակներում այդ երկրում ստեղծելու է ռազմական և քաղաքացիական ծանր տեխնիկայի սպասարկման, նորոգման և արդիականացման կենտրոն:
Ղազախական կողմից համագործակցության պայմանագիր է ստորագրել «Ղազախստան ինժինիրինգ» ընկերությունը, որը միավորում է երկրի 24 խոշորագույն ռազմական ձեռնարկությունները:
Հնարավոր է` կենտրոնում սպասարկվեն նաև Ղազախստանի բանակի տանկերը: