SUPER HORNET-Ը ԿԱՐՏԱԴՐՎԻ ՄԻՆՉԵՎ 2020Թ.
Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը մտադիր է F/A-18E/F Super Hornet կործանիչի արտադրությունը երկարացնել մինչև 2020թ.` թողարկված ինքնաթիռների քանակը հասցնելով մինչև 1000 միավորի:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ F-35 Lightning II հեռանկարային կործանիչի ստեղծման ծրագիրը չի տեղավորվում նախատեսված ժամկետներում:
Super Hornet-ը արտադրվում է 1995թ., 1 ինքնաթիռի արժեքը շուրջ 55 միլիոն դոլար է: Այս ընթացքում պատվիրատուներին մատակարարվել է մոտ 500 մարտական մեքենա: Արդեն կնքված պայմանագրերի կատարումից հետո այդ թիվը կհասնի 700-ի:
Խորագիր՝ Նորություններ