Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ ԿՈՒՍԱՆԵՆ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ



«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ ԿՈՒՍԱՆԵՆ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ2004 թվականից առ այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրը իր իսկ կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացմամբ նպաստում էր անչափահասների, այդ թվում թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը: Կրթահամալիրը տարիներ շարունակ իր սաներին նախապատրաստել է ռազմական մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելուն` պատանիների շրջանում ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությամբ մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների: 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջազգային հավաքների՝ վարժարանի սաները մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք:

Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ:

***

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունեցին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Շարահրապարակում նրանց ողջունեց վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը:

Բուժզննում անցնելուց հետո հայկազունները ստացան անկողնային պարագաներ եւ վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ ծանոթացան վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպմանը, որում էլ առաջիկա օրերին աստիճանաբար կներգրավվեն:

Խորագիր՝ Նորություններ


12/01/2017