ՊԵՆՏԱԳՈՆԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Պենտագոնում խոստովանել են, որ այս տարվա մարտին կիբերգրոհի են ենթարկվել, որի արդյունքում ռազմական գերատեսչության տվյալների` պատմության մեջ ամենախոշոր գողությունն է տեղի ունեցել:
Ըստ պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լիննի, խոսքը 24 000 ֆայլի մասին է:
Ռազմական մասնագետների գնահատմամբ գրոհը կազմակերպել են արտասահմանյան պետություններից մեկի իշխանությունները:
ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատանքում ներգրավված է ավելի քան 15 000 համակարգչային ցանց, ինչպես նաև շուրջ 7 միլիոն համակարգիչ աշխարհի տասնյակ պետություններում:
Խորագիր՝ Նորություններ