Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԵՏՐՈՍ ՄԵԾ»-Ը ՆՈՐՈԳԵԼԻՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 265 ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ



«Պետրոս Մեծ» ատոմային հրթիռակիր հածանավի նորոգման աշխատանքների ժամանակ 265 միլիոն ռուբլի են գողացել:

ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զվյոզդոչկա» արտադրա-տեխնիկական հատուկ բազա ՓԲԸ գլխավոր տնօրեն Ֆյոդոր Բարաշկոյի նկատմամբ: Վերջինս 2010թ. պաշտպանության նախարարություն է ուղարկել աշխատանքների իրականացման մասին ակտ` իմանալով, որ դրանք նշված ծավալով չեն կատարվել: Պետպատվերի շրջանակներում ձեռնարկության հաշվին փոխանցվել է 356 միլիոն ռուբլի:

Իրականում նավի նորոգման համար հատկացվել է 100 միլիոնից քիչ պակաս, մնացած գումարը Բարաշկոն, որ նաև «Զվյոզդոչկայի» համասեփականատերն է, ծախսել է ընկերության կարիքների համար:

Խորագիր՝ Նորություններ


18/07/2011