ԳԵՐՄԱՆՈՒՀԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ
68-ամյա գերմանուհի Էլկե Կոլլերը հայց է ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում է ԳԴՀ տարածքից դուրս բերել Բյուխելի ավիաբազայում պահվող ամերիկյան ատոմային ռումբերը:
Կոլլերը ապրում է Բյուխելից 3 կմ հեռավորության վրա: Նա համարում է, որ բազան կարող է ահաբեկիչների հարձակման թիրախ դառնալ, ինչը վտանգ է ներկայացնում նաև անձամբ իր համար:
Գերմանուհու կարծիքով ատոմային ռումբերի առկայությունը հակասում է երկրի օրենքներին, միջազգային իրավական նորմերին: Միանալով «Ատոմային զենքի չտարածման մասին» պայմանագրին` Գերմանիան պարտավորվել է որևէ կողմից ատոմային սպառազինություն չընդունել, ինչպես նաև ուղղակի և անուղղակի վերահսկողություն չսահմանել այդպիսի զինատեսակի նկատմամբ:
Խորագիր՝ Նորություններ