Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ



ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍՀայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց զորավար Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս:

Զինավանի ակումբում նա հանդիպեց պարտադիր ժամկետային զինծառայողների հետ և շնորհակալական խոսք ուղղեց բոլորին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ շեշտելով, որ զինվորական ծառայությունը պատիվ է յուրաքանչյուր հայ տղամարդու համար: Արմեն Ամիրյանը բոլորին մաղթեց խաղաղ ծառայություն, անամպ երկինք:

Այնուհետև հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան հանրաճանաչ երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Սասունցին, Գոհար Հովաննիսյանը:

Հավելենք, որ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ զինծառայողների համար պատրաստվել էին նվերներ:

5-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2017