Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում էր ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր է գնահատել §Նահանգային գործընկերություն¦ ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև շուրջ մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու եւ զարգացնելու փոխգործակցությունը:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 28-ին այցելել է §Եռաբլուր¦ զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար  իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և մասնակցել է ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՊատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում ամերիկյան պատվիրակությունը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի ստեղծման 25 ամյակի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը բարձր են գնահատում համագործակցությունը ԱՄՆ և մասնավորապես Կանզասի ազգային գվարդիայի հետ, որը սկիզբ է առել 15 տարի առաջ և այս ողջ ընթացքում կայուն զարգացում է ապրել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ծրագրեր, մասնավորապես` արհեստավարժ սերժանտների պատրաստության, ռազմաբժշկական և ինժեներական կարողությունների զարգացման հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2017