Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԲԱՆԱԿԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ «ԱՐԿՏԻԿԱ» ԱՄԵՆԱԳՆԱՑԸ



Ռուսաստանի զինված ուժերը սպառազինության են վերցրել «Արկտիկա» օդաբարձով ամենագնացը: Ամենագնաց-ամֆիբիան մշտապես հնարավոր է շահագործել և´ ցամաքի, և´ ջրի վրա, այն կարող է շարժվել ձյան, ճահճի վրայով:

«Արկտիկայի» արագությունը 80 կմ/ժ է, հարթ մակերևույթների վրա` մինչև 140 կմ/ժ, կարող է տեղում շրջադարձ կատարել: Շահագործվում է +40-ից մինչև -50 աստիճանում, գործնականում ցանկացած եղանակային պայմաններում օրվա բոլոր ժամերին:

«Արկտիկան» արտադրվում է մի քանի տարբերակով` 8-50 մարդ ու 1-5 տոննա բեռ և մինչև 30 մարդ ու 15-120 տոննա բեռ տեղափոխելու համար:

Ընթացային և տեխնիկական նորամուծություններից բացի, ամենագնացում կիրառվել են նաև էկոլոգիական անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ օրինակ` անտառի հողային ծածկույթը չի վնասվում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


18/07/2011