Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՀունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, որը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը և այլք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններից մինչեւ հեռանկարային քայլերը:

ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոն են:

Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության առաքելությունը և հայկական օգնության հերթական խմբաքանակը մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/01/2017