35 ՍՊԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելեց Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը վստահեցրեց, որ պետությունն անում է հնարավոր ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին:
Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալեցին պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրեց, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներին համապատասխան:
Նախարարն այցելեց նաև սպայական նորակառույց ակումբ` հագեցած մարզական գույքով, համակարգիչներով և ժամանցի համար անհրաժեշտ այլ պարագաներով: