ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Հայոց բանակի 25-ամյակի առթիվ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 156 նախակրթական հաստատությունում կազմակերպվեց տոնական միջոցառում, որի ընթացքում մանկապարտեզի սաներն իրենց մանկական պարզ ու անպաճույճ ելույթներով շնորհավորեցին հայրենիքի զինվորներին: Ապա իրենց «հրամանատարների»՝ դաստիարակներ Վարդուհի Հովսեփյանի և Մարիամ Այվազյանի ղեկավարությամբ նամակ գրեցին իրենց համար օրինակ հանդիսացող քաջ մարտիկներին:
«…Ուզում ենք ասել, որ մենք հարազատներ չենք, բայց դուք մեր եղբայրներն եք, որովհետև մեզ սնել է մեր մայր հողը: Մեր զինվոր եղբայրներ, իմացե՛ք, որ ձեր ձեռքերում է փոքրիկ Հայաստանի ներկան ու ապագան: Հիշե՛ք՝ ձեր մայրերի ճրագն եք դուք, հայրենիքի պատիվն եք դուք: Մենք հավատում ենք ձեզ, գիտենք, որ հզոր եք դուք, բարով վերադառնաք տուն…»:
Տնօրեն տիկին Ա. Հարությունյանն իր մաղթանքի խոսքում նշեց, որ մեր ապագան ապահով է, քանի որ ամուր պետության վաղվա հիմքը հենց այս սերունդն է լինելու՝ կրթված հայրենասիրական ոգով ու տոկունությամբ:
Լուսինե ՌՈՒՇԱՆՅԱՆ
Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն