Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև երկարատև ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին և «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգևները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցության համար պաշտպանության նախարարի հրամանով էլ պատվոգրերով և գերատեսչական մեդալներով են խրախուսվել մի խումբ զինվորականներ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով պետական և գերատեսչական պարգևների արժանանալու կապակցությամբ՝ Վիգեն Սարգսյանը զինված ուժերի հետագա առաջընթացի ու մարտունակության ամրապնդման գործում կարևորել է բանակի ու բանակից դուրս գործող բոլոր կառույցների համատեղ գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական ու արդյունավետ ընթացք կունենա:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


07/02/2017