Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ



ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄՀունվարի 28. Այսօր մեր բանակը դարձավ 25 տարեկան: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Բանակի օրվան նվիրված շքերթ է: Հանդիսավոր երթով անցնում են գնդապետ Ա. Մինասյանի եւ փոխգնդապետ Ա. Մաթեւոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերի զինծառայողները: Հավաքված մարդիկ անթաքույց հպարտությամբ հետեւում են խրոխտ քայլող զինվորների շարքերին: Հատկապես փոքրիկների ժիր աչքերում արտացոլվում են համընդհանուր ուրախությունն ու ոգեւորությունը…

Հանդիսավոր միջոցառումից հետո տեղի է ունենում պարգեւատրման արարողություն: Համերգն է՛լ ավելի է բարձրացնում դիլիջանցիների եւ հյուրերի տոնական տրամադրությունը:

Ֆոտոռեպորտաժը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ազգային բանակ


08/02/2017