ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: