Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ…



Հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը զինվորների հետ

Երբեք չեն մոռացվի անցած տարվա ապրիլյան առաջին օրերը։ Նույն կերպ, ինչպես անհնար է մոռանալ 1992 թվականի ապրիլյան այն օրերը, որոնք անցկացրի Արցախում, երբ Ստեփանակերտը հրետակոծվում և հրթիռակոծվում էր Աղդամից ու Շուշիից։ Մեկ շաբաթ անհրաժեշտ եղավ ընտելանալու եւ վարժվելու պայթյունների սարսափին… Բայցեւայնպես, այդ երկու պատերազմների միջեւ անձամբ ինձ համար էական տարբերություն կա։

25 տարի առաջ ես երիտասարդ էի եւ տարիքով ավագներին ենթարկվում էի իրենց փորձի, հեղինակության համար։ 2016-ի ապրիլին ինքս էի արդեն ավելի քան երկու անգամ մեծ ցանկացած զինվորից։ Եվ դա անչափ ճնշում էր հոգիս… Քանի որ ինքս ինձ շարունակ հարցնում էի.

-Վախենու՞մ էիր։

-Այո՛, վախենո՛ւմ էի։

-Ավելի շատ ինչի՞ց էիր վախենում այնտեղ՝ կռվի դաշտում, մահաբեր կրակոցների տակ։

-Ամենաշա՞տը… ամենաշատը վախենում էի, որ պատանի զինվորները կնկատեն իմ վախը։

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Բանակ և հասարակություն


15/02/2017