Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՓետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության հարցեր՝ կարևորելով հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել  համագործակցության ներկայիս մակարդակը՝ նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է: Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում և կարևորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Տիկին դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


16/02/2017