Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՀայ կինը միշտ էլ հայ տղամարդու կողքին է եղել, հատկապես՝ հայրենիքի համար ծանր ու ճակատագրական օրերին։ Արցախյան պատերազմում բազմաթիվ կանայք ոչ միայն իրենց ներկայությամբ ոգեւորում էին տղամարդկանց, բուժում նրանց մարմնական եւ հոգեկան վերքերը, այլեւ տղամարդկանց հետ մարտնչում էին ռազմաճակատի առաջին գծում, երբեմն էլ զինվորական ստորաբաժանումներ ղեկավարում։ Այո՛, Արցախյան պատերազմում հայ կանայք մեր շարքերում էին։ Անուններ չտանք, բայց ասենք, որ մենք ճանաչում ու սիրում ենք նրանց։ Նրանք իրենց հայրենասիրությամբ, խիզախությամբ ապացուցեցին, որ կարող են տղամարդկանց հետ հավասարապես տանել զինծառայության բոլոր դժվարությունները, որ իրենց ներկայությամբ կարող են ջերմություն, քնքշություն ու ժպիտ խառնել զինվորական առօրյային, ինչու չէ, հաճախ էլ համբերատարությամբ ուղղել, հղկել տղամարդկանց սխալներն ու վրիպումները։

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ազգային բանակ


09/03/2017