Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ԿՍԱՀՄԱՆՎԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐ ՇԵՄ



ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դիմել է Սենատի` զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովին` առաջարկելով նվազեցնել սպառազինության կանգնած ռազմատրանսպորտային ինքնաթիռների թվաքանակի նվազագույն պարտադիր շեմը:
Գործող 316-ի փոխարեն զինվորականները առաջարկում են սահմանել մշտապես սպառազինության կանգնած ինքնաթիռների նոր քանակ` 301 միավոր:
Վերջին անգամ նվազագույն պահանջարկը սահմանվել է 2001թ.: Օդուժի հրամանատարության նոր նախաձեռնության հիմքում տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերը նվազեցնելու մտադրությունն է: Օրինակ` C-5A ռազմատրանսպորտային ինքնաթիռների մի մասի դուրսգրումը թույլ կտա խնայել 1,2 միլիարդ դոլար:
Զինվորականները հավաստում են, որ ինքնաթիռների թվի կրճատումը չի անդրադառնա օդուժի մարտունակության վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/07/2011