ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Իմ անունը Ռայըն Մարտիրոսյան է: Ես 6-րդ դասարանում եմ սովորում Մարի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում: Ուզում եմ ասել, որ ես քեզ շատ եմ սիրում: Ես շատ հպարտ եմ ձեզանով: Ուզում եմ, որ դուք Հայաստանի սահմանները ապահով պահեք, որ մեր երկիրը խաղաղ ապրի: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ամեն բանի համար:
Հարգանքներով՝ Ռայըն Մարտիրոսյան
***
Սիրելի՛ զինվոր,
Իմ անունս Ճորճա է: Շատ շնորհակալ եմ, որ դուք մեր հայրենիքը կպաշտպանեք: Դուք շատ քաջ եւ զորավոր եք: Ամեն օր ձեր կյանքը վտանգի մեջ կդնեք մեր հայրենիքի համար: Ես կհիանամ, որ ինչ ուժեղ կամք ունեք: Ես կուզեմ, որ դուք իմանաք, որ շատ կարեւոր եք մեր բոլորի համար:
Մեծ հարգանքով` Ճորճա Պեսնիլյան
***
Սիրելի՛ զինվոր,
Իմ անունը Էմիլինա Ասատրյան է: Ես 11 տարեկան եմ եւ 6-րդ դասարան եմ: Ես գիտեմ, թե որքան դժվար է ձեզ համար, ձեր կամքը տոկուն է եւ դուք պայքարում եք հանուն հայրենիքի: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ եւ ունեմ ձեզ նման պաշտպան: Հայ զինվորներին մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, իսկ ձեր մայրերին եւ սիրելիներին՝ համբերություն: Ես հուսով եմ, երբ մեծանամ՝ նույնպես կկարողանամ օգտակար լինել հայոց բանակին: Բարով եւ անփորձանք եղեք:
Շատ գնահատանքով՝ Էմիլինա Ասատրյան
***
Սիրելի՛ զինվոր,
Անունս Փաթիլ Գամագյան է: ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը կհաճախեմ ու 8-րդ դասարանում եմ: Ես կուզեմ շնորհակալություն հայտնել քեզի, որովհետեւ դու այնքան քաջություն ու հայրենասիրություն ունես, որ բառերը չեն կարող բացատրել: Թեեւ ես երբեք ոտք չեմ դրել հայ հողին, ես շատ հպարտ եմ, որ այնքան զորավոր, աշխույժ ու քաջ եք ու շատ երախտապարտ եմ, որ մեր հողերը կպաշտպանեք:
Սիրով՝ Փաթիլ Գամագյան
***
Սիրելի՛ զինվոր,
Իմ անունը Էդմոնդ Տեր-Պողոսյան է: Ես սովորում եմ 6-րդ դասարանում: Երբ որ մեծանամ ես ուզում եմ քեզ պես զինվոր դառնալ: Շատ շնորհակալություն, որ մեր հայրենիքն ես պաշտպանում: Առողջ ու երջանիկ եղիր եւ խաղաղություն Հայաստանին:
Էդմոնդ Տեր-Պողոսյան
***
Սիրելի՛ հայ զինվոր, իմ անունը Էլմիրա Մուրադխանյան է: Ես 11 տարեկան եմ եւ սովորում եմ 6-րդ դասարանում: Ես ունեմ մեծ քույր եւ փոքր եղբայր: Մենք ապրում ենք Ամերիկայում: Հայերեն ենք սովորում AGBA Մարի Մանուկյան դպրոցում: Իմ ընտանիքը, ես եւ իմ բոլոր ընկերները շատ շնորհակալ ենք ձեզ, որ դուք պահում եւ պահպանում եք մեր հայրենիքը: Ես միշտ աղոթում եմ, որ դուք անփորձանք վերադառնաք ձեր ընտանիքները: Շատ եմ ուզում, որ Հայաստանում լինի խաղաղություն: Աստված ձեզ բոլորիդ պահապան լինի:
Էլմիրա Մուրադխանյան
Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Բանակ և հասարակություն