Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ



Գերմանական իշխանությունները բացել են Հիտլերի կողմնակիցներից մեկի` Ռուդոլֆ Հեսսի գերեզմանը, վառել նրա աճյունը, իսկ մոխիրը տարածել ջրի վրա:
Որոշումը կայացվել է նեոնացիստների դեմ պայքարի նպատակով. վերջիններիս համար Հեսսի գերեզմանը դարձել էր «ուխտատեղի»:
Բոլոր գործողությունները կատարվել են նրա հարազատների թույլտվությամբ:
Ռուդոլֆ Հեսսը Հիտլերի ամենամտերիմ և վստահելի մարդկանցից էր: 1941թ. մայիսի 10-ին նա գաղտնի թռչել է Մեծ Բրիտանիա` փորձելով անգլիացիներին համոզել խաղաղություն կնքել Գերմանիայի հետ: Այդ անսպասելի քայլից հետո հայրենիքում նրան խելագար են համարել:
Պատերազմից հետո Նյուրնբերգի տրիբունալը Հեսսին դատապարտել է ցմահ ազատազրկման: Շուրջ 40 տարի նա անցկացրել է Շպանդաու բանտում, որտեղ էլ 1987թ. օգոստոսի 17-ին նրան կախված են գտել:

Խորագիր՝ Նորություններ


21/07/2011