ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–մայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
ՊԱՀՀ–ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրել է համալսարանի ստեղծման գործընթացը, առաքելությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները: Հյուրերին ներկայացվել է համալսարանում իրականացվող կիբեռանվտանգության, տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտական գործունեությունը:
ՊԱՀՀ–ի պետ, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշել է, որ այդ հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ և առաջարկություններ:
Սերբիայի պատվիրակության անդամները հույս հայտնեցին, որ այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցությանը:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ