Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՆՈՍ ՄԱՆՋՅԱՆ. ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ



«Մեր ցեղի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվել են մարտերում»:

 

ՓԱՆՈՍ ՄԱՆՋՅԱՆ. ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄԼիբանանի զինված ուժերի գեներալ-գնդապետ:

Լիբանանի պետական նախարար։

 

Ուսանել է Կանզասում եւ Կենտուկիում, ռազմական որակավորումը բարձրացրել Կանադայի ռազմական ակադեմիաներից մեկում։

Պաշտոնաթող է եղել 2005 թվականին:

 

♦   Յուրաքանչյուր հայ իր հոգու պարտքը պետք է համարի ՀԱՅԱՍՏԱՆԻ պաշտպանությունը:

♦   Հայաստանից դուրս մոտ քառասուն հայ գեներալ է ապրում, որ Չիլիից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Լիբանան զինվորական մեծ գործեր են կատարել:

♦   Զինվորական կյանքը իր կարգապահությամբ և կանոններով նույնն է բոլոր տեղերում, և տարբեր երկրներում ծառայած շատ զինվորականներ Հայաստան կամ Արցախ գնալով՝ դժվարությունների հաստատ չեն հանդիպի:

♦   Քանի որ ես հայ եմ, իմ ոգին ամուր է, և իրավունք չունեի ետ դառնալու իմ ընտրած ճանապարհից:

♦   Թեև ինքս էլ հայ եմ, սակայն Հայաստանում ապրող հայերն ավելի բախտավոր են: Բախտավորությունն այն է, որ պատմական Հայրենիքում ամեն ինչ հայկական է:

♦   Ես Հայաստան եմ գալիս ոչ թե որպես հյուր, այլ՝ որպես իր տունը, հողն ու ջուրը կարոտած հայ:

♦   Հայրենիքի պաշտպանության սրբազան գործն ստանձնած զինվորներին, սպաներին ուժ ու եռանդ եմ մաղթում:

♦   Ես զգացել, տեսել եմ հայկական բանակի հզորությունը: Հայկական բանակը այն քիչ բանակներից է, որ հող է ազատագրել:

♦   Այսօրվա Հայաստանի բանակը դարձել է հզոր, քաջարի բանակ: Մեր բանակը հսկա առաջադիմության մեջ է, շատ-շատ բաների է հասել և տեսնելով այդ ամենը՝ անկարելի է զորավիգ չլինել նրան:

♦   Հայկական բանակը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած պահի, ցանկացած թշնամու:

 

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ճակատագրեր


29/03/2017