Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԳԼԻՉ» ՀՐԹԻՌԱՆԱՎԸ ԿՀԱՄԱԼՐԻ ԿԱՍՊՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ



Զելենոդոլսկի նավաշինական գործարանն սկսել է ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի համար նախատեսված «Ուգլիչ» փոքր հրթիռանավի կառուցումը:

«Բույան-Մ» դասի այս նավի երկարությունը 74,1 մետր է, լայնությունը` 11 մետր, ջրատարողությունը 949 տոննա է: Հրթիռանավը կարող է շարժվել մինչև 25 հանգույց արագությամբ:

«Ուգլիչ»-ը, ինչպես և այս դասի մյուս ռազմանավերը, սպառազինված կլինեն 100 մմ-անոց հրետանային, 14,5 և 7,62 մմ-անոց գնդացրային կայաններով, «Դուետ» զենիթահրետանային համակարգով, հականավային հրթիռներով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/07/2011