ԱՄՆ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
ԱՄՆ ռազմաօդային ուժերում մարտական ինքնաթիռների լայնածավալ ստուգումներ են սկսվել: Մասնագետները ստուգում են թթվածնի մատակարարման համակարգերի և օժանդակ սարքավորումների աշխատանքը:
2010թ. Ալյասկայում F-22 Raptor ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է համարվում թթվածնի մատակարարման համակարգի խափանումը, ինչի պատճառով օդաչուն կորցրել է գիտակցությունը և չի կարողացել կառավարել օդանավը: Թեև քննությունը դեռ ընթանում է, F-22-ների թռիչքները դադարեցված են հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:
Նմանատիպ համակարգեր տեղադրված են ամերիկյան ինքնաթիռների մեծամասնության, ինչպես նաև ուղղաթիռների մի մասի վրա: Լայնածավալ ստուգումները պայմանավորված են այդ հանգամանքով:
Խորագիր՝ Նորություններ