ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ՏՐԱՆՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԹՌԻՉՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Euro Hawk ստրատեգիական անօդաչու թռչող ապարատը թռիչք է իրականացրել Ատլանտյան օվկիանոսի վրայով: Այն մեկնարկել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաբազայից և ավարտվել գերմանական օդանավակայաններից մեկում: Ընդհանուր առմամբ, ապարատը օդում անցկացրել է 22 ժամ:
Պատմության մեջ առաջին անգամ է նման թռիչք կատարվել առանց օդաչուի:
Euro Hawk-ը ստեղծվել է ամերիկյան RQ-4 Global Hawk Block 20 ապարատի բազայի վրա Գերմանիայի ռազմաօդային ուժերի պահանջներին համապատասխան: Առայժմ գերմանացիները նախատեսում են գնել 4 այսպիսի ապարատ, որոնցից առաջինը նրանք կստանան 2016թ.:
Euro Hawk-ի վրա կտեղադրվեն եվրոպական Cassidian ընկերության մշակած ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքավորումներ, որից հետո կսկսվի դրանց փորձարկումը մարտական պայմաններում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական