ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԱՐՑԱԽՈՒՄ
Ապրիլի 12-ին Արցախի Մարտունի քաղաքում շահագործման են հանձնվել սպայական ընտանիքների համար պետական միջոցներով կառուցված բազմաբնակարան երեք շենքեր:
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը նորակառույց բնակարանների բանալիները հանձնել են թոշակառու և ծառայության մեջ գտնվող 67 զինվորականների ընտանիքների:
Արա Հարությունյանը շեշտել է, որ կառավարությունը մշտապես իր ուշադրության ներքո է պահում զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղելու նրանց բնակարանային պայմանների բարելավման համար:
Արցախի վարչապետը շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին և նորակառույց բնակարանային պայմաններին: