Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ



ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – 85

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԵԳԵՆԴԸ

 

♦  Ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում:

♦  ԽՍՀՄ եւ Եվրոպայի եռակի չեմպիոն:

♦  Սիրողական բռնցքամարտում անցկացրել է 267 հանդիպում եւ տոնել 255 հաղթանակ:

♦  Ամառային Օլիմպիական խաղերի` Մելբուռն 1956թ., առաջին եւ առայժմ միակ հայազգի չեմպիոնն է:

♦  Սպորտի վաստակավոր վարպետ:

♦  Միջազգային կարգի մրցավար:

♦  Մեծ հայրենասերն ու լեգենդար բռնցքամարտիկը մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելեսում` 81 տարեկան հասակում:

 

ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ՝ մտածել: Այն մտքի և ուժի միասնություն է»:

♦♦♦

«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ նոգդաունի չեմ ենթարկվել: Նայե՛ք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետև ես եմ ուրիշներին ծեծել»:

♦♦♦

«Հոգու խորքում մի՛ կուտակեք բացասականը, սիրե՛ք իրար»:

♦♦♦

«Ինձ համար կարևոր է, որ բռնցքամարտիկը, որքան հնարավոր է, երկար դիմանա ռինգում: Իսկ կայունության հասնում է ոչ միայն նա, ով ուժեղ է և  քաջ, ով հիասքանչ տեխնիկա ունի. երկարակեցության գլխավոր պայմանը ռինգում մտածելու ունակությունն է»:

♦♦♦

«Ռինգի երկարակյացը նա է, ով ստանում է ավելի քիչ հարվածներ»:

ՎԼԱԴԻՄԻՐ  ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

 

ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ«Աշխարհի լավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է: Մարդիկ գնում են թատրոն բավականություն ստանալու, ես էլ Ենգիբարյանի վարած մարտից եմ հաճույք ստանում: Նա իսկական ընկեր է, միշտ էլ հաճելի է եղել նրա հետ ճանապարհ գնալը, ու երբեք նա քեզ մենակ չի թողնի: Ես շատ շնորհակալ եմ նրանից, որովհետև նրա հիմնադրած բռնցքամարտի դպրոցը ճանապարհ բացեց նաև ինձ համար»:

ՖԵԼԻՔՍ ՇՏԱՄՊ

Չեխ հայտնի մարզիչ

 

«Ես Ենգիբարյանի պես լավ բռնցքամարտիկ դեռ չէի տեսել: Նա իսկական «ռինգի կախարդ» է: Ենգիբարյանը փարոս է եղել բոլորի համար, և բռնցքամարտիկները միշտ ցանկացել են Ենգիբարյան դառնալ»:

ՊԱՊ ՎԼԱՍՈՎ

Հունգար բռնցքամարտիկ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն

 

«Վլադիմիրն ինձ համար հարազատ մարդ է, և ինձ երբեմն թվում է, թե մենք նույն աստղի տակ ենք ծնվել: Մեր յուրաքանչյուր հանդիպումն անցնում է ընկերական և ջերմ մթնոլորտում»:

ԼԵՇԵԿ ԴՐՈԳՈՇ

Լեհ հանրահայտ բռնցքամարտիկ

 

«Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի հպարտությունն է: Նա տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված և գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, որ հիշեցնում է ՋՈ ԼՈՒԻՍԻՆ, բացառիկ ռեակցիան և հարվածների բազմազանությունը Ենգիբարյանի այցեքարտն են»:

Boxing news

 

«Նա խորհրդային այն եզակի մարզիկներից է, որի անունն ու փառքը հատել էին ԽՍՀՄ սահմանները: Հենց Ենգիբարյանով է սկսվել տեխնիկական ու գեղեցիկ բռնցքամարտը ԽՍՀՄ-ում»:

«Սովետական սպորտ»

 

«Ենգիբարյանն ամերիկյան  սևամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Նա աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից է»:

L՛Eguipe

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Մարզաշխարհ


19/04/2017