Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ



ԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը անցկացրել է հայադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

 

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ:

 

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց զեկույցներում:

 

Խորագիր՝ Նորություններ


02/05/2017