Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները գրավիչ պայմաններով կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/05/2017