Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԴՈՒՆՈԿ»-Ը ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ



Ռազմական արտադրանքի մի քանի ցուցահանդեսներում ռուս զինվորականները ուսումնասիրել են բելառուսական «Դիսպլեյ» կոնստրուկտորական բյուրոյի մշակումները:

Մասնավորապես, նրանց հետաքրքրել է դիտարկման և կրակային «ԱԴՈՒՆՈԿ» հեռակառավարվող ավտոմատացված համակարգը, որը մարտական մեքենա է և ունակ է մարտական գործողություններ վարել առանց մարտադաշտում մարդու ներկայության:

Մեքենայի վրա հնարավոր է տեղադրել տարատեսակ սպառազինություն` Կալաշնիկովի տանկային գնդացիր, 12,7 մմ տրամաչափի «Ուտյոս» կամ «Կորդ» գնդացիր, ԱԳ-17Ա ավտոմատ նռնականետ և այլն:

Մինչև 300 մետր հեռավորության վրա թաքստոցում գտնվող 1 հաշվարկը կարող է ղեկավարել 4 այսպիսի մեքենա և հսկողության տակ պահել ռազմաճակատի 2,5 կմ-անոց հատվածը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/07/2011